Ռուսաստանի բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները
Ռուսաստանի բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները
Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտասահմանում բնակության թույլտվություն, կկարողանան զորակոչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության անցկացման կարգի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։
Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկքաղաքացիություն ունեցող ռուսները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։
Դրույթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչի միջոցով ծառայության կանցնեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող զինվորները, նավաստիները, սերժանտները, ներառյալ օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցողները, այդ թվում՝ կացության թույլտվություն կամ օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցողները: