Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 105 գերի. Զախարովա
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 105 գերի. Զախարովա
Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով։
Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 122 պահվող անձ՝ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2020 թվականի դեկտեմբերից 105 մարդ է վերադարձել Հայաստան, իսկ 17-ը ՝ Ադրբեջան: Մենք հույս ունենք, որ պահվող անձանց վերադարձնելու գործընթացը կշարունակվի», – ասաց Զախարովան:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին, հայրենիք վերադարձան ևս հինգ գերի։