Աշխարհ

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով

ТАСС-ը հաղորդում է, որ Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Շատերը փորձեցին եւ շարունակում են փորձել աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շփումներ սկսելուն՝ լարվածության նվազման համար»:

«(Մենք) ինքներս պատրաստ ենք օգնել, եթե կողմերը դրա նկատմամբ իրական հետաքրքրություն հանդես բերեն»,- ընդգծել է նա:

Ընդ որում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, բացի դրանից, Մոսկվան դեմ է Պարսից ծոցի շրջանում էսկալացիային, որ կողմից էլ որ դա ծագի:

Լավրովը Սոլեյմանիի սպանությունը որակել է որպես մի գործողություն, որը դուրս է բոլոր իրավական եւ մարդկային շրջանակներից, գրել է ՏԱՍՍ-ը:

Կիսվել