Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք: Այս մասին գրում է «Մեդիապորտ»-ը:
Նշենք, որ երեկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։
«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։
Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։