«Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների»․ Պեսկով
«Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների»․ Պեսկով
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կազմով», – ասել է նա։
«Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է Պեսկովը։