«Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա». Հոխիկյան
«Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա, թե ինչու են ադրբեջանական զինված ուժերը կարողացել անցնել Հակարի կամուրջը և փորձել դրոշ դնել ՀՀ տարածքում, իսկ ռուս խաղաղապահները ինչու են ուղղակի քայլել նրանց կողքին կամ նույնիսկ թույլ տվել, որ ադրբեջանցիները պատսպարվեն ռուսական զրահամեքենայի հետևում, երբ կրակել են հայկական զինված ուժերը»:
Ավելի վաղ տեսանյութ էինք տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են ռուսներն ու ադրբեջանցիները փորձում Ադրբեջանի դրոշը դնել Հայաստանի տարածքում:
Նշենք, որ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։