Ռուսական բանակը լքում է Զապորոժիեի շրջանի որոշ գյուղեր
Ռուսական բանակը լքում է Զապորոժիեի շրջանի որոշ գյուղեր
Ռուսներն անձնակազմը դուրս են բերում Զապորոժիեի շրջանի Վերին Տոկմակ և Չեռնիգովկա գյուղերի տարածքից։ Այս մասին հայտնում է Հետախուզության գլխավոր վարչությունը։
«Հուլիսի 29-ի գիշերն Ուկրաինայի Զինված ուժերի հարվածներից հետո Զապորոժիեի շրջանի Վերխնի Տոկմակ և Չեռնիգովկա գյուղերի մոտ ռուսական ուժերի տեղակայման վայրում ռուսներն իրենց անձնակազմն ու տեխնիկան դուրս են բերել այլ դիրքեր։
Մոտ 40 վիրավոր տեղափոխվել է Պոլոգի քաղաքի հիվանդանոց։ Գրեթե բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել Չեռնիգովկայից»,- ասվում է զեկույցում։
Առայժմ բնակավայրի մոտ մի քանի անցակետ կա և 100-ից ոչ ավելի զինվոր։ Մնացած ռուսները տեխնիկայի հետ միասին տեղափոխվել են Տոկմակ և Բերդյանսկ քաղաքներ:
«Բնակավայրերից հեռանալիս ռուսները փորձում են պլանավորված ռոտացիայի տպավորություն ստեղծել։ Փաստորեն, նրանք մտադիր են ամբողջությամբ լքել գյուղը և սկսել են ականապատել մուտքի ճանապարհները»,- պարզաբանում է աղբյուրը: