Ռուսական բանակը գնդակոծել է Ուկրաինական վեց օդանավակայանները
Ռուսական բանակը գնդակոծել է Ուկրաինական վեց օդանավակայանները
Ռուսական բանակը, համաձայն Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության, հրթիռա-ռմբային հարվածներ է հասցրել ուկրաինական վեց օդանավակայանների։
Խոսքը՝ Բորիսպոլի, Օզենիի, Կուլբակինի, Չուգաեւի, Կրամատորսկի, Չերնոբաեւկայի օդանավակայանների մասին է։
Միաժամանակ նաեւ ռուսական կողմը հրետանային կրակ է բացել պետական սահմանի երկարությամբ՝ բնակավայրերի ուղղությամբ։
Նշենք, որ Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։
Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ: