Ռուբեն Վարդանյանը մերժել է հրաժարական գրելու առաջարկը
Ռուբեն Վարդանյանը մերժել է հրաժարական գրելու առաջարկը
«Փաստինֆո»-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը մերժել է հրաժարական գրելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը, այդուհանդերձ, նա կազատվի։
Արցախում թերեւս արդեն որոշված են համարում պետնախարարի փոփոխությունը, սակայն, թե հրամանագրում ինչ հիմնավորում պետք է գրի՝ հայտնի է թերեւս միայն Փաշինյանի հավատարիմ Արայիկ Հարությունյանին։
Համապատասխան ուղերձով Արայիկ Հարությունյանը հանդես կգա փետրվարի 23-ին, իսկ օրը պատահական չի ընտրվել։
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 22-ին Հաագայում նախատեսվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակումը եւ, ըստ ամենայնի, այդ որոշումը Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել պետնախարարի փոփոխության իր քայլը պատճառաբանելու համար։