Շոու-բիզնեսՏեսանյութ

Ռոզա Լինը գրավեց 20-րդ տեղը՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում

Ռոզա Լինը գրավեց 20-րդ տեղը՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում

Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մայիսի 14-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես եկավ 8-րդ համարի ներքո:

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը վաստակեց ընդհանուր 61 միավոր։

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը:

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Kalush Orchestra»-ն, իր «Stefania» կատարմամբ։ Հաղթող երկիրը վաստակեց ընդհանուր 631 միավոր։

rosa linn

Նշենք, որ հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Կիսվել