Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում է (ֆոտո)
Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում է (ֆոտո)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին:
Հանրահավաքին մասնակցում են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը և դուստրը՝ Գայանե Քոչարյանը։
Նշենք, որ երեկ եւ այսօր ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ չի իրականացրել: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է մարտավարությունը եւ նոր թափով են սկսվելու անհնազանդության ակցիաները:
«Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու:
Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա: