Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Հայաստան
Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Հայաստան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ առավոտյան վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ մեկնել էր եռօրյա այցով: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սակայն վերջինս երկրորդ նախագահի այցի, հանդիպումների հետ կապված մանրամասներ այդպես էլ չհաղորդեց, եւ այս պահին անհայտ է մնում՝ ում է նա հանդիպել եւ ինչ հարցեր են քննարկվել:
Հավելենք՝ չնայած Հայաստանը լքելու հետ կապված նրան հատկացված թույլտվության ժամկետն ավարտվել էր, սակայն դատարանը եւս մեկ հնարավորություն է տվել, եւ Քոչարյանին հաջողվել էր դուրս գալ Հայաստանից: