Ազատ խոսք

«Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է». Արմեն Աշոտյան

«Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը…

Չէ որ Հայաստանի Հանրապետության Անկախոության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:

Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ:

Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու»:

Կիսվել