ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնացեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
Այս մասին հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։
«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժություններ»,- ասվում է զեկույցում։