ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դուգինի դստեր սպանությունը
ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դուգինի դստեր սպանությունը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը։
Շաբաթ երեկոյան Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Մոժայսկոյե մայրուղու վրա ավտոմեքենա էր, որը, ըստ քննչական մարմինների, վարում էր լրագրող եւ քաղաքագետ Դարիա Դուգինան. նա մահացել է։
Նախնական վարկածով՝ գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել եւ կատարել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Կատարողն Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ 1979 թ. ծնված, ով Ռուսաստան էր ժամանել 2022 թ. հուլիսի 23-ին՝ 2010 թվականին ծնված դստեր՝ Շաբան Սոֆյա Միխայլովնայի հետ միասին։
Դ. Դուգինայի սպանությունը կազմակերպելու եւ նրա կենսակերպի մասին տեղեկություններ ստանալու համար նրանք բնակարան էին վարձել Մոսկվայում՝ այն նույն շենքում, որտեղ ապրում էր մահացածը»,- ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ սպանության օրը Վովկն ու Շաբանը գտնվում էին «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնին, որտեղ Դուգինան ներկա էր որպես պատվավոր հյուր։
Օգոստոսի 21-ին Դուգինայի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի պայթյունից հետո Վովկն ու նրա դուստրը Պսկովի շրջանով ավտոմեքենայով Էստոնիա էին ուղևորվում։