Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով դառնում է իշիաս․ ինչպես բուժել նստատեղի բորբոքումը
Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով դառնում է իշիաս․ ինչպես բուժել նստատեղի բորբոքումը
Որպես կանոն, «նստանյարդի բորբոքում» տերմինը ենթադրում է ոտքերի հետեւի մասի մկանների առաձգականության ու ճկունության կորուստ: Դա սովորաբար նկատվում է 30-35 տարեկանից սկսած:
Ձգողական վարժություններն օգնում են թեթեւացնել ցավը: Իհարկե, այն հեշտ չի լինի, այդ պատճառով պետք է վարժությունը դանդաղ կատարել՝ արտաշնչման ժամանակ հաճախակիացնելով ձգումները:
Պառկել ուղիղ հարթության վրա, ծալել այն ոտքը, որը ցավում է, եւ կամաց մոտեցնել ուսին: Երբ լարվածություն զգաք, անհրաժեշտ է ոտքը պահել այդ վիճակում եւս 30 վրկ: Այնուհետեւ ուղղել ոտքերը, մի քիչ պառկել եւ կրկնել եւս երկու անգամ:
Ռադիկուլիտը առավել տարածված հիվանդություն է ծայրամասային նյարդային համակարգերում: Մենք հաճախ ենք անվանում ցանկացած ցավ մեջքի հատվածում ռադիկուլիտ, մոռանալով, որ դրանք կարող են առաջանալ տարբեր հիվանդություններից:
Ռադիկուլիտը նյարդային մանրաթելերի բորբոքային գործընթաց է, որոնք միանում են ողնաշարին: Նյարդի արմատները կարող է բացասաբար ազդել անզգույշ շարժման կամ տրավմայի հետեւանքով: Սա նույնպես ռադիկուլիտ է:
Ռադիկուլիտը բնութագրվում է ուժեղ ցավով մեջքի եւ պարանոցի շրջանում, եւ պահպանվում է թե՛ շարժման, թե՛ հանգստի ժամանակ: Պատճառը ռադիկուլիտի կարող են դառնալ օստրոխոնդրոզը, մրսելը, ողնուղեղային վնասվածքները, անսպասելի շարժումների եւ նույնիսկ անցյալում տարած վարակիչ հիվանդություններից՝ օրգանիզմի թունավորման հետեւանքով:
Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով այն դառնում է իշիաս
Ռադիկուլիտը ունի խրոնիկ հատկություն, տարին մեկ երկու անգամ կարող է առանց պատճառի անհանգստություն պատճառել, եւ առանց բուժական միջամտության վերանալ, սակայն նրա կրկնվելու վտանգը միշտ էլ կա:
Իշիասը հիվանդություն է, որն առաջացնում է գոտկային շրջանի և ոտքերի ցավեր: Դեպքերի մեծ մասում հիվանդությունը ժամանակի ընթացքում ինքնուրույն կամ բուժմամբ նահանջում է:
Նստատեղի նյարդն ամենաերկարն է մարդու մարմնում: Երբ այն բորբոքվում է, անասելի ցավ է պատճառում: Բացի ցավից՝ կարող է առաջանալ անհարմարություն նստելիս, ծանրության զգացում ոտքերում։
Չնայած իշիասի հետ կապված նյարդացավը կարող է լինել ուժեղ, դեպքերի մեծ մասում այն ինքնուրույն կամ ոչ վիրահատական բուժմամբ մի քանի շաբաթվա ընթացքում մեղմանում և վերանում է:
Բուժում
Այդ վիճակի բուժման համար ամենից առաջ անհրաժեշտ է նվազեցնել բորբոքումը և հանգստացնել մկանային կոշտությունը: Դա կարելի է անել ասեղնաբուժության, մերսման կամ հատուկ վարժությունների միջոցով:
Կարելի է նաև ցավը մեղմացնել դեղաբույսերի և բնական միջոցների օգնությամբ:
Երիցուկի թեյ
Երիցուկը մեծապես հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով: Այն օգտագործվում է բորբոքումների բուժման և իշիասի ցավը վերացնելու համար: Երիցուկի թեյ խմեք օրը 3 անգամ:
Բուժումը պետք է քնելուց առաջ արվի
1. Դույլի մեջ մոտ 10 լ ջուր լցրեք:
2. Ջուրը պետք է ամենաբարձր ջերմաստիճանի լինի, որում հնարավոր է պահել ոտքերը:
3. Հետո մի բուռ աղ և կես լիտր խնձորի քացախ ավելացրեք:
4. Լավ խառնեք:
5. Ոտքերը դրեք դույլի մեջ և պահեք, մինչև ջուրը սառչի:
6. Ոտքերը հանելիս լվացեք և փաթաթեք չոր սրբիչով, գնացեք քնելու:
7. Ոտքերը տաք վիճակում պահեք: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սրբիչով կամ ծածկոցով քնել:
Հաջորդ օրը անկողնուց վեր կենալով՝ հողաթափեր հագեք և առանց դրանց հատակին չկանգնեք:
Ցավը կսկսի վերանալ առաջին պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրան կրկնեք 6 ամիսը մեկ կամ երբ նորից ցավ զգաք: