Աշխարհ

Ջեյխուն Բայրամովը հայտարարել է «նպատակների» մասին, որոնց ձգտում են հասնել Ադրբեջանն ու Թուրքիան

Ջեյխուն Բայրամովը հայտարարել է «նպատակների» մասին, որոնց ձգտում են հասնել Ադրբեջանն ու Թուրքիան

Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովն Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովին ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր հարաբերություններում մենք արդեն հասել ենք տարբեր միջազգային հարթակներում թուրք դիվանագետների կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության եւ առաջխաղացման մակարդակին, ադրբեջանցի դիվանագետների կողմից՝ Թուրքիայի շահերը՝ որպես պետական ​​շահերի…

Մեր հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակի են հասել»,- ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը։

jeyxun bayramov

Նշենք նաև, որ թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի: 

Կիսվել