Մամուլ

«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվեց․ դատարանը միջնորդությունը բավարարեց

«Պռոշյանցի մուլտո»-ն ձերբակալվեց․ դատարանը միջնորդությունը բավարարեց

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տիգրան Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը:

Պռոշյանցի մուլտոն

մուլտո

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով, Արարատի մարզի դատախազության ցուցումով ապրիլի 23-ին նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ենթադրյալ բռնություն գործադրող անձը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել է:

Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է:

Կիսվել