Աշխարհ

Պուտինն օրենք է ստորագրել, որով դադարեցվել է Ռուսաստանի մասնակցությունը

Պուտինն օրենք է ստորագրել, որով դադարեցվել է Ռուսաստանի մասնակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրում (ՌՀԶԿՊ) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում։

«Նախատեսվում է, որ ՌԴ-ն դադարեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրված ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցների վերաբերյալ պայմանագրի գործողությունը»,-ասվում է բացատրական գրության մեջ։

Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրում վերականգնելու որոշումը կայացնելու է նախագահը։

Կիսվել