Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հարցը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հարցը։
Նախագահ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը, կապված ռեգիոնում իրադրության կայունացման համար ձեռնարկված քայլերի հետ։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության, շոշափվել է Ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան։
Պուտինը տեղեկություն է փոխանցել Թուրքիայի նախագահին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքների մասին։ Երկուստեք կարեւորել են Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։
Ռուսական կողմը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման մտադրությանը, իր կողմից կարեւորել է Մոնթրյոյի 1936 թվականի կոնվենցիայի պահպանումը, որը կապահովի կայունությունն ու անվտանգությունը ռեգիոնում, եւ գործող ռեժիմը, որն առկա է Սեւծովյան նեղուցների հետ կապված, ըստ կոնվենցիայի դրույթների։