Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի թեման
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի թեման
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են Ռուսաստանի ու Ադբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի մասին:
Զրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Կողմերը գոհունակութամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է:
Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ համաձայն եռակողմ հայտարարության՝ դրական գնահատական տալով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին:
Քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին: