Աշխարհ

Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Իրինա Ցիբանևային տնային կալանքի են ենթարկել. նա կասկածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանը պղծելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Սերաֆիմովսկի գերեզմանատանը։ Կինը պետության ղեկավարի ծնողների տապանաքարի մոտ գրություն է թողել։

putin cnoxner gerezman

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մահացածների մարմինների և նրանց թաղման վայրերի պղծում` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության հիման վրա» հոդվածով։

Դատարանը կասկածյալին տնային կալանքի է ենթարկել մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը։

Կիսվել