ԱշխարհՄամուլ

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:

Նշվում է, որ հեռախոսազրույցները կայացել են նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին՝ համապատասխանաբար:

Պուտին Փաշինյան

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: 

Կիսվել