Պուտինը վերջակետ դրեց 2024 թվականի ընտրությունների մասին խոսակցություններին
Պուտինը վերջակետ դրեց 2024 թվականի ընտրությունների մասին խոսակցություններին
2023 թվականի սեպտեմբերին միասնական քվեարկության օրը և 2024 թվականի նախագահական ընտրությունները տեղի կունենան ժամանակին, չեղարկումներ կամ հետաձգումներ չեն լինի։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։
«2024-ին նախագահական ընտրությունները, ինչպես նաև 2023-ին տարածքային ընտրությունները կանցկացվեն օրենքին խստիվ համապատասխան։ Բոլոր ժողովրդավարական ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Պուտինը։
Ընդ որում, Պուտինը դեռ չի հայտարարել հինգերորդ անգամ առաջադրվելու իր մտադրության մասին։ Նա այդ իրավունքը ստացել է 2020 թվականին՝ ՌԴ փոփոխված Սահմանադրության համաձայն։