Պուտինը մերժել է ընդունել Քոչարյանին․ այցը ձախողվել է
Պուտինը մերժել է ընդունել Քոչարյանին․ այցը ձախողվել է
Civic.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է Մոսկվայում։ Այցը նախընտրական բնույթ ունի, սակայն, կարելի է ասել, ձախողվել է։
Քոչարյանը նախ հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Պուտինից կտրուկ մերժում է ստացել։ Այնուհետև Քոչարյանը հանդիպում է խնդրել նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ և կրկին մերժում է ստացել։
Արդյունքում նրան մնացել է միայն իր բիզնեսի հետ կապված հանդիպումներ ունենալ գործընկերների հետ, ծանոթանալ գործերի ընթացքին։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար իրենք դիմել էին դատարան։