Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին
Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին
Փետրվարի 24-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Նախագահն ասել է, որ գործողության նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր «ութ տարի ենթարկվել են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը և գործողությունն անվանել է «ինքնապաշտպանություն ստեղծված սպառնալիքներից»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել Ուկրաինան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացման։
Հիմնական տեղեկություններն այս պահին.
Կիևում և Ուկրաինայի սահմանամերձ քաղաքներում պայթյուններ են լսվում։
Ուկրաինան ամբողջությամբ փակել է օդային տարածքը. Ռուսաստանը նույնն է արել իր սահմանային գոտում։
Ջո Բայդենն ասել է, որ աշխարհը «Ռուսաստանին պատասխանատվության կկանչի»։
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ռուսական զորքերը հատել են սահմանը Խարկովի մոտ։
Դոլարի փոխարժեքը 84 ռուբլի է, եվրոյինը՝ 95 ռուբլի: