Մամուլ

ՊՆ-ում արդեն 3 ժամ է խորհրդակցություն է ընթանում

ՊՆ-ում արդեն 3 ժամ է խորհրդակցություն է ընթանում

Oragir.news-ը քիչ առաջ իր աղբյուրներին հղում կատարելով` տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է ընթանում և թե մինչև լուսաբաց հնարավոր է հարձակում լինի․

«Oragir.news-ի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։

Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։

Մեր տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։ Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։ Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։

pn

Մենք նաև տեղեկություն ենք ստացել այն մասին, որ զինկոմիսարիատներին արդեն հրահանգ է իջեցվել, և վերջիններս վաղվանից սկսելու են ինտենսիվ աշխատանքները»։

168.am-ի հետ զրույցում խորհրդակցության մասին հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց.

«Լրատվամիջոցի հրապարակումն այն մասին, թե իբր ՊՆ-ում արդեն 3 ժամ է` խորհրդակցություն է ընթանում, ապատեղեկատվություն է: Ավելին, լրատվամիջոցը ՊՆ օպերատիվ տվյալներին տիրապետելու մասին է հայտնել, ինչին ավելորդ եմ համարում անդրադառնալ»:

Կիսվել