Պիցցա «Մարգարիտա»
Պիցցա «Մարգարիտա»
Բաղադրամասեր. 3-4 պիցցայի համար. Ջուր – 250 մլ Աղ – 15 գ Ալյուր – 425 գ Չոր գարեջրային խմորիչ – 2 գ Խճողակ. Պաստա (լոլիկի սոուս) – 350-400 գ Մոցարելա – 3 գնդիկ (յուրաքանչյուրը՝ 125 գ) Ձիթայուղ – 5 ճ/գ Թարմ ռեհան:
Պիցցա «Մարգարիտա» պատրաստման եղանակը
Առաջին հերթին աղը և խմորիչը հալեցնել ջրում: Շատ արագ ավելացնել ալյուրը (ըստ Ջովանի Իմպրոտայի՝ պետք է շատ արագ ալյուրը խառնել, որպեսզի խմորման գործընթացը չդանդաղի):
Ալյուրն ավելացնել աստիճանաբար աջ ձեռքով (Ջովանին դա անվանում է «լցնել անձրևի նման»), իսկ ձախ ձեռքով աստիճաբանար խառնել փայտե բահիկով:
Հետո խմորը դնել սեղանին և լավ հունցել: Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական: Ծածկել խմորը խոնավ (ոչ թաց) սրբիչով և թողնել, որ հանգստանա:
Մեկ ժամից վերադառնալ և բաժանել խմորը 3-4 մասերի: Խմորները դնել սեղանի վրա և ծածկել պլաստիկե անցքերով կոնտեյներներով: Թողնել խմորը 11-12 ժամ, որպեսզի հասունանա:
Թխելուց 30 րոպե առաջ ջեռոցը տաքացնել մաքսիմալ ջերմաստիճանի: Պատրաստել 30-32 սմ տրամագծով կլոր կաղապարը: Վերցնել առաջին խմորը և ձեռքերով դրան տալ շրջանի ձև: Տեղավորել այն կաղապարի մեջ (կաղապարը ոչնչով չպատել):
Տարածել խմորի վրա լոլիկի սոուսը, վրան ձիթայուղ լցնել և դնել ջեռոցի մեջ: Եթե ջեռոցը տաք է, թխել 5 րոպե: Հանել, վրան ավելացնել մոցարելա պանիրը և ռեհանի տերևները և նորից դնել ջեռոցը ևս 2-3 րոպե: