Պիտի կարողանաս դիմանալ պաշտոնին և չսիրահարվես ինքդ քեզ, սկսես պաշտել քո Ես-ը, քո մորուքը․․․ Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է․
«Մի քանի օր է հետևում եմ վերջին թե նախավերջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսելաձևին, պահվածքին և պետք է նշեմ, որ այս երիտասարդ պաշտոնյայի մոտ սեփական Ես-ի այնպիսի ինքնասիրահարվածության մակարդակ է , որ միգուցե հոգեբանի կամ հոգեբույժի, սեքսոպաթոլոգի կամ էլի ինչ որ կոնսուլտացիայի կարիք ունի…
Չէի անդրադառնա, բայց այդ ինքնասիրահարված պաշտոնյան մեր երկրի տնտեսական բլոկն է կուրացիա անում և վստահ եմ , եթե նման կերպ շփվի գործարարների հետ ոչ ոք չի ցանկանա այս կառավարության հետ աշխատել, էլ չեմ խոսում լուրջ ներդրումների մասին…
Ամեն դեպքում փոխվարչապետ դառնալու համար պետք է ճանապարհ անցնել , որպեսզի կարողանաս դիմանալ պաշտոնի բեռին և չսիրահարվես ինքդ քեզ և սկսես պաշտել քո Ես-ը, քո մորուքը և այլն…»։