Մամուլ

Պետրոս Ղազարյանը իր մասնակցությամբ վթարի մասին

Պետրոս Ղազարյանը իր մասնակցությամբ վթարի մասին

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարին: Նա պարզաբանել է նաև մամուլի այն հրապարակումները, թե վթարի վայրից ճողոպրել է:

«Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ՝ զգույշ քշի, նստում շարունակում եմ։ Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում՝ իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։

Ավելի ճոխացնելով՝ նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները։ Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին, որոնց հետ վաղուց չէի շփվել»,- գրել է նա:

Նշենք՝ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են «Հոնդա»-ն ու «Նիսան»-ը․ «Հոնդա»-ի վարորդը, որը ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով «Նիսան»-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին»:

Կիսվել