Մամուլ

Պետրոս Ղազարյանը ազատման դիմում է գրել

Պետրոս Ղազարյանը ազատման դիմում է գրել

Hraparak.am-ը գրում է․ Վարչապետի հայտնի ուղիղ միացման չստացված կադրերը «սլիվ» անելուց հետո, ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունում կադրային ջարդ է սկսվել, մասնավորապես գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն հրաժարական է տվել։

Մեզ ասացին, որ հանրայինի լրատվական բլոկից հեռացվելու է նաև Պետրոս Ղազարյանը, ով արդեն, ըստ լուրերի, դիմում է գրել։

Նրան փոխարինելու համար դիտարկում են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի թեկնածությունը։

Պետրոս Ղազարյանը մեր զանգերին չպատասխանեց, Կառլեն Ասլանյանն էլ ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ նման լուրերը չի մեկնաբանում։

Կիսվել