Մամուլ

Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել

Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։

«Պահանջն արդարության վերականգնումն է։ Արկադի Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ասում է՝ ես չեմ արել։ Գործը պետք է հանձնվի առավել պրոֆեսիոնալ քննչական մարմինների, օրինակ՝ ՀԿԳ-ին»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ Բարսեղյանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել․ «Հավանաբար, կալանավայրից իրենց չեն էլ տեղեկացրել»։

Կիսվել