ՄամուլՏեսանյութ

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթերի ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։  

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։

voskya

Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։

Փաստերի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Տեսանյութը ստորև

Կիսվել