«Պարտադիր է՞, որ ես միկրոֆոնի առաջ զավզակեմ»․ Գևորգ Պետրոսյան
«Պարտադիր է՞, որ ես միկրոֆոնի առաջ զավզակեմ»։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լավ, ես չեմ հասկանում, ասենք եթե լրագրողն ինձ հարց է ուղղում, օրինակ՝ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին, պարտադիր է՞, որ ես միկրոֆոնի առաջ զավզակեմ․․․
Պատկերացնում ե՞ք, թե անբարոյականության ինչ ահռելի պաշար է պետք պարունակել, որ հարցազրույց տաս քեզ հետ կապ չունեցող կամ քո խելքից հեռու հարցերի մասին…»: