ՄամուլՏեսանյութ

«Պարոն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք». Մարությանը անջատեց խոսափողը (Տեսանյութ)

Պարոն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ»,- Երևանի ավագանու նիստում, դիմելով Հայկ Մարությանին, ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ երբ անդրադառնում էր այն հարցը թե՝ քաղաքապետի կողմից կոպտագույն սխալ է ասել, որ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր։

Այդ արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոներով կշռում են այդ աղբը։

«Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետև վտանգավոր թափոնները միայն առողջապահականը չեն, վտանգավոր թափոններ են նաև մարտկոցները, համակարգիչները, էկրանները և այլն»,- ասաց քաղաքապետը:

«Եթե ձեզ թվում է՝ դուք պետք ա մեր ելույթները գրաքննեք ու մեր խոսքը սահմանափակեք, տենց երևույթ չի եղել նախկինում ու չի լինելու նաև այսօր»,- արտահերթ ելույթում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել