«Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել, դա իր մեթոդը չէ». Ավինյանի արձագանքը՝ Վանեցյանին (Տեսանյութ)
«Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել, դա իր մեթոդը չէ» ,- ասյ մասին ասեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը․
«Նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել:
Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը մարդիկ է ուղարկում իր մոտ՝ խնդրելով որոշ ժամանակ լռել, Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել որևէ մեկի մոտ, որ լռեցնի, դա իր գործելաոճը չէ»։