Մամուլ

«Պարզվում է՝ Քոչարյանը ոչ միայն տեղյակ է, այլև համոզված, որ ինչ արել է ճիշտ է արել». Արմեն Դանիելյան

«Պարզվում է՝ Քոչարյանը ոչ միայն տեղյակ է, այլև համոզված, որ ինչ արել է ճիշտ է արել»։ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ սահմանանադրության 14 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են…

Քոչարյանի պաշտպան Ալումյանը հայտարարում է՝ այն, որ մեր Սահմանադրությունն արգելում է Զինված ուժերի կիրառումը ներպետական հարցերում, միֆ է…  Բա Քոչարյանն ասում էր, ոչ մի բանից տեղյակ չէ… Պարզվում է՝ ոչ միայն տեղյակ է, այլև համոզված, որ ինչ արել է «ճիշտ» է արել… 

Հ.Գ. Զինված ուժերը քաղաքական, այլ կերպ ասած, ներպետական հարցերում օգտագործելը հանցագործություն է… Հակառակը պնդողները փողամոլ միֆաբաններ կամ ցնդաբաններ…»:

Կիսվել