Պարզվում է՝ Աննա Հակոբյանին մատանի նվիրած կինը Արցախում զոհված տղաների մայր է և Գարեգին Սրվանձտյանի միակ ժառանգը
Պարզվում է՝ Աննա Հակոբյանին մատանի նվիրած կինը Արցախում զոհված տղաների մայր է և Գարեգին Սրվանձտյանի միակ ժառանգը
Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Դանիելյանի էջից տեղեկանում ենք, որ Թիվ 1 ինտերնատում եղած կինը՝ տիկին Լառան, ով մատանի նվիրեց Աննա Հակոբյանին իրականում անվանի հայ գիտնականի ժառանգ է․
«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի էջում քիչ առաջ մի նկար տեսա, որն արվել էր 4-րդ գյուղի տուն-ինտերնատ կատարած այցից: Նկարում պատկերված է Լառան, ում ԱՄՆ-ից ժամանած ասմունքող Նունե Ավետիսյանն ու ես այցելել էինք դեռևս 4 տարի առաջ:
Ինտերնատում բոլորը նրան «բաբո» էին անվանում, իսկ Նունեն, հիացած նրա կոկետությամբ, շարունակ կրկնում էր. «Красавица» (հայ.՝ գեղեցկուհի): Ինչ եմ ուզում ասել, Լառայի որդին Արցախյան պատերազմում զոհված տղաներից է՝ «Նիկոլ Դուման» ջոկատի «Արջը»՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ անձամբ ինքը՝ Լառան, մեր պատմության նշանակալի անուններից մեկի՝ բանագիտության խոշոր ռահվիրա Գարեգին Սրվանձտյանի երևի միակ ժառանգը»:
Ֆեյսբուքյան օգտատերեը մեկնաբանությունների հատվածում հանդես են եկել հորդոր-խնդրանքներով, որ Աննա Հակոբյանը կրկին հանդիպի տիկնոջ հետ և օգնի նրան։
Լիանա Մարտիրոսյան