Մամուլ

Պարզվել է Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը․ մեկը ՌԴ 21-ամյա քաղաքացի էր․ մանրամասներ

Պարզվել է Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը․ մեկը ՌԴ 21-ամյա քաղաքացի էր․ մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ պարզել են հոկտեմբերի 20-ի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Տ․ Վերեշչակը և Երևանի բնակիչ 16 ամյա Ա․ Այվազյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջիններս ինքնասպանություն են գործել Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով։

Տեսանյութը ստորև

Կիսվել