Մամուլ

Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Mercedes-ի վարորդի ինքնությունը

Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Mercedes-ի վարորդի ինքնությունը

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Հովհաննիսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Mercedes-ի վարորդի և բեռնատար Iveco-ի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հոդաբաշյանը, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով տեղում մահացել է Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 28-ամյա Յուրի Շմավոնյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 

Կիսվել