ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում․ Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին (Տեսանյութ)

Պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում․ Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարություն եղավ, որ բոլորը պետք է դիմակներ կրեն՝ այդ թվում խոսելիս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` այդ մասով հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Ամբողջ նիստի ժամանակ պետք է դիմակ կրենք, ճիշտ եմ հասկացե՞լ»։ Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին հիշացրեց, որ Սահմանադրությամբ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովում։

«Ազգային ժողովում խոսելիս անհարմար է դիմակով խոսել, և դա չի կարող համարվել կանոնների խախտում։ Ոզում եմ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա և հետևաբար պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել», – ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել