ՄամուլՏեսանյութ

Պարեկներն այսօր ոչ ոքի չեն տուգանել. ինչ է սպասվում մգեցված ապակիներով երթևեկողներին

Պարեկներն այսօր ոչ ոքի չեն տուգանել. ինչ է սպասվում մգեցված ապակիներով երթևեկողներին

Այսօրվանից ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Սակայն, ըստ մեր տեղեկությունների, հայրենի իշխանությունները մտքափոխվել են: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած, հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաև հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:

Armlur.am-ն այսօր շրջել է Երևանում ու փորձել է պարզել՝ արդյոք վարորդները հեռացրել են իրենց մեքենաների «պլյոնկաները» ու արդյո՞ք ոստիկանության պարեկների ծառայությունը տուգանել է այն անձանց, ովքեր չեն ենթարկվել օրենքի պահանջին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել