Պարեկները Գյումրիում այս պահին «ռեյդ» են անում
Պարեկները Գյումրիում այս պահին «ռեյդ» են անում
Hraparak.am-ը գրում է․ Պարեկային ծառայության Գյումրու ստորաբաժանումներն այս պահին Գյումրիում «ռեյդ» են անում, ինչը ոստիկանությունը «ուժեղացված ծառայություն» է կոչում։
Գյումրիից մեզ փոխանցեցին, որ պարեկները տեղակայված են Գյումրի քաղաքի մատույցներում և «Լճի կանգառ» կոչվող հատվածում, ստուգում են անցնող բոլոր մեքենաները։
Նշենք, որ ոստիկանությունը նման գործողություններ Երևանում հաճախ էր անում, կանգնեցնում և խուզարկում էին մեքենաները։
Ոստիկանության այս գործելաոճը բազմիցս քննադատել է իրավապաշտպանների կողմից, քանի որ վերջիններս առանց հիմնավոր կասկածի խուզարկում են անձանց մեքենաները, մինչդեռ դրա համար դատարանի որոշում է պետք։
Մեքենաներում հաճախ ընտանիքներ են լինում, փոքր երեխաներ, որոնց անհանգստություն է պատճառվում։ Մայրաքաղաքում նման ստուգումները հիմնականում խոշոր խցանումների պատճառ են դառնում։