Աշխարհ

Պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների․ Զելենսկի

Պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր երկրում առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա ասել է գերմանական BILD թերթին տված հարցազրույցում։

«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակն է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք։

zelenski putin

«Պատերազմը դադարեցնելու համար ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդի նկատմամբ։ Մյուս կողմը ևս պետք է պատրաստ լինի փոխզիջումների», – ասել է նա:

«Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Մանրամասների մասին խոսելը դեռ շատ դժվար և վաղ է: Նախագահների միջև դեռ շփում չի եղել, և մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Զելենսկին։

Կիսվել