Խոհանոց

Պատրաստում ենք վրացական «Օջախուրի»

Պատրաստում ենք վրացական «Օջախուրի»

Պատրաստում ենք իսկական, վրացական «Օջախուրի»: Այն վրացերենից թարգմանաբար նշանակում է՝ ընտանեկան, այսինքն ընտանիքի համար նախատեսված ուտեստ:

Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև): Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:

Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում: Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին: Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով և խառնում:

Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի:

Ավելի մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել