Պատվիրատուն ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է․ նոր մանրամասներ
Պատվիրատուն ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆո, վարորդի սպանությունը։
Ըստ ոստիկանության` Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանության մեջ կասկածվող անձը օտարերկրյա քաղաքացի է՝ Ալեքսանդր Բուզմառև, 23 տարեկան։
Ոստիկանությունը դեպքից որոշ մանրամասներ է ներկայացրել` նշելով, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Ռաֆայել Մարդոյանի վրա։
Մարդոյանի նկատմամբ սա թվով 5-րդ մահափորձի գործն է, մեկ անգամ ԱՄՆ-ում, մեկ անգամ` Մոսկվայում եւ երեք անգամէ Հայաստանում։
Երևանի կենտրոնում սպանության վայրը պատահական ընտրված չի եղել. մեր տեղեկություններովՌաֆայել Մարդոյանը միայն տարածքի սրճարաններից մեկն է հաճախել
հենց անվտանգության նկատառումներից ելնելով։
Ի դեպ, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, կրակողը վարձու մարդասպան է եղել, որը մահափորձից հետո լքել է Հայաստանը։
Պատվիրատուն էլ ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է։