Մամուլ

Պատկերացնում եմ, թե ի՜նչ հիացած են Տարոն Մարգարյանի զավակներն իրենց հոր շռայլությամբ․․․

Սցենարիստ Արփի Վանյանը facebook-ի իր էջում գրում է․

«Տարոն Մարգարյանն իր 6 երեխաների համար եռհարկանի առանձնատներ է կառուցել՝ ամեն մեկը մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ:

Պատկերացնում եմ, թե ի՜նչ հիացած են նրա զավակներն իրենց հոր շռայլությամբ: Մինչդեռ այդ ընթացքում հարյուր հազարավոր հայեր իրենց մինուճարների համար ադպես էլ չկարողացան գոնե մեկ սենյականոց բնակարան ապահովել, ու դա այն դեպքում՝ երբ աշխատում են գիշեր ու ցերեկ՝ անիծվածի պես:

…Ավելորդ բաներ ասել չեմ ուզում, պարզապես այդ պալատները պետք է դառնան համալսարաններ, դպրոցներ, կրթօջախներ այն բոլոր երեխաների համար, ումից խլվել է նրանց բարեկեցությունը»:

Կիսվել