«Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես»․ Շարմազանով
«Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու,այլ մենք` նախկիններս:
Քաղաքն աղբի մեջ կորում է, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր, այլ ` Սանիթեքը: Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:
ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ ` նախկին խորհրդարանը:
Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու․․․
Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը:
Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես»: