Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով կեքս պատրաստելու համար անհրաժեշտ է՝ թթվասեր – 200 գր․, սոդա – 0,5 թգ․, ալյուր – 250 գր․, քերած պանիր(չեդդեր) – 200 գր․, կարագ – 100 գր․, ձու – 2 հատ, մանր կտրատած խոզապուխտ – 200 գր․, աղ, պղպեղ, կանաչի:
Համեղ կեքսի պատրաստման եղանակը
Կարագն ու ձվերը հարել ավելացնել թթվասեր, քերած պանիր, կտրատած խոզապուխտ, կանաչի, աղ, պղպեղ, ալյուր ավելացնել և լավ խառնել։
Կեքսերի կաղապարները բուսայուղով պատել, լցնել խմորը և 180 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 30 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը։