ՄամուլՏեսանյութ

Պայուսակս նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել․ Ռուզաննա Խաչատրյան (Տեսանյութ)

Պայուսակս նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել․ Ռուզաննա Խաչատրյան (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Հակակոռոոպցիոն դատարանում ընթանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ապօրինի գործով դատական նիստը, որից հետո զրուցել ենք վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:

Նշենք, որ դատարանից պահանջվում է բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության 2 տարածք, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 92 միլիոն դրամ:

Բացի դրանից՝ դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոցներ, բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել